Փաշինյանի «Վարչաֆեստի» «մասսովկան» թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Սևանի ափին անցկացվող «Վարչաֆեստ 2026»-ը, որը ներկայացվում է որպես երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոն, այս օրերին ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ ներկայությամբ։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ մուտքը փառատոնի տարածք ազատ է, սակայն տարածքում սննունդի, ջրի ու գիշերակացի համար այցելուները պարտավոր են վճարել։ Միջոցառման հյուրերի հետ կապված՝ ուշագրավ տեղեկություններ են մեզ հասել։ Մասնավորապես մեր աղբյուրի փոխանցմամբ Երևանի վարչական շրջանների մի շարք աշխատակիցների շաբաթ օրը հրահանգվել է մեկնել Սևանի ափ և մասնակցել «Վարչաֆեստին»։ Ավելին՝ ըստ մեր աղբյուրի՝ վարչական շրջանների աշխատակիցները հավաքվել են և սեփական ավտոմեքենաներով շարժվել դեպի Սևան՝ իրենց հետ վերցնելով նաև այն գործընկերներին, որոնք մեքենա չունեն։ Ընդ որում՝ տարբեր վարչական շրջաններից մեքենաները շարժվել են խմբերով՝ ձևավորելով ավտոշարասյուներ։ Մենք փորձեցինք կապ հաստատել վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն, պայմանավորված ոչ աշխատանքային օրով մեր զանգերն անպատասխան մնացին»։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
