Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում կարծես թե որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ամենաքաղաքականացված ու սուր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Իշխանական որոշ շրջանակներ, մեր տեղեկություններով, Ղազարյանի հարցը լուծված է համարում ոչ թե քաղաքական, այլ դատական ճանապարհով։ Բանն այն է, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական վերդիկտ։ Օգոստոսի 6-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դատարանը Ղազարյանին մեղավոր է ճանաչել Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ հրապարակումների գործով։ Սակայն այս փուլում խոսքը դեռ վերջնական դատավճռի մասին չէ․ դատարանը պետք է շարունակի դատական գործընթացը և որոշի պատժաչափը, իսկ կայացված վերդիկտը ենթակա է բողոքարկման։ Հենց այս հանգամանքն էլ քաղաքական շրջանակներում հարցեր է առաջացնում։ Եթե հետագայում կայացվի և օրինական ուժի մեջ մտնի այնպիսի դատական ակտ, որը հանգեցնի պատգամավորական մանդատի դադարեցման իրավական հիմքի առաջացմանը, ապա Ղազարյանը կարող է կանգնել խորհրդարանից հեռանալու փաստի առաջ։ Եվ այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Նոր ձևավորված խորհրդարանում Էդգար Ղազարյանը բավական ակտիվ է, կոշտ քննադատություններ է հնչեցնում իշխանության հասցեին և պարբերաբար հայտնվում է քաղաքական իշխանության համար ոչ այնքան հարմար իրավիճակների կենտրոնում։ Ուստի իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, նրա հետ կապված դատական գործընթացին հետևում են առանձնահատուկ ուշադրությամբ։ Սակայն այստեղ ամենակարևոր հարցը հենց սա է՝ արդյո՞ք գործ ունենք բացառապես իրավական գործընթացի հետ, թե՞ իշխանության համար անհարմար քաղաքական գործչի հարցը փորձում է լուծվել դատարանի միջոցով։ Այս հարցի պատասխանն առավել կարևոր է դառնում այն ֆոնին, որ Ղազարյանն ինքը, ըստ հրապարակային հայտարարությունների, չի պատրաստվում հրաժարվել մանդատից։ Օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ մանդատը վայր դնելու հարց խմբակցությունում չի քննարկվել, և ինքը շարունակելու է իր գործունեությունը։ Այսինքն՝ պատգամավորի հեռացման քաղաքական ճանապարհ այս պահին չի ուրվագծվում։ Փոխարենը նրա ճակատագիրը կարող է կախված լինել դատական գործընթացի վերջնական արդյունքից։ Հատկանշական է նաև, որ Ղազարյանի նկատմամբ հարուցված գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նրա հրապարակումներին։ Հրապարակված տվյալներով՝ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասին»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
