ՀՀ-ի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացման հարցը
![]() Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։ Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը, Քրիստիննե Գրիգորյանը Վրաստանում է պաշտոնական այցով։ Այցի շրջանակում երկու գերատեսչությունների ղեկավարները աշխատանքային հանդիպում են անցկացրել։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետագա խորացման հեռանկարները։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործընթացում երկու երկրների հետախուզական և անվտանգության կառույցների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը։ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը առաջնահերթ ուղղություններով։ Վրաստան կատարած այցի շրջանակում Գրիգորյանը պատվիրակության հետ այցելել է նաև Վրաստանի հետախուզության ծառայություն, որտեղ աշխատանքային հանդիպում է անցկացրել ծառայության ղեկավար անձանց հետ։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
