Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Կարող ա՝ սենց թեքվում է Կասպից ծովը, մի քիչ Ադրբեջանի տարածքից պակասում է, Ղազախստանինը՝ ավելանում»․ Էդգար Ղազարյան

242
Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ., 21:06
«Կարող ա՝ սենց թեքվում է Կասպից ծովը, մի քիչ Ադրբեջանի տարածքից պակասում է, Ղազախստանինը՝ ավելանում»․ Էդգար Ղազարյան

«Շառլ Միշերի հայտարարության մեջ առաջին անգամ հնչեցին թվեր Հայաստանի և Ադրբեջանի տարածքների վերաբերյալ՝ 29 800 քառակուսի կիլոմետր և 86 600 քառակուսի կիլոմետր»,- ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ այս մասին հիշեցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա խոսում է Ադրբեջանի տարածքի մասին, բայց որոշակի վերապահումներով, որ «Կասպից ծովի մակարդակն իջնում-բարձրանում է, Ադրբեջանի տարածքն էլ է փոխվում» ։ Կասպից ծովը ողողում է նաև Թուրքմենստանի, Իրանի, Ռուսաստանի Ղազախստանի ափերը, պարզվում է՝ այդ երկրների տարածքն անընդհատ դինամիկ փոփոխությունների մեջ է․ կարող ա՝ սենց թեքվում է Կասպից ծովը, մի քիչ Ադրբեջանի տարածքը պակասում է, Ղազախստանինն ավելանում է․․․ Ու այս մարդիկ պետություն են ղեկավարում։ Իսկ Ադրբեջանը թվերից չի խոսում, որովհետև նոր պահանջներ ունի։ Ադրբեջանական պահանջների նպատակն է՝ վերացնել հայկականությունը»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

«Կարող ա՝ սենց թեքվում է Կասպից ծովը, մի քիչ Ադրբեջանի տարածքից պակասում է, Ղազախստանինը՝ ավելանում»․ Էդգար Ղազարյան