Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.

«Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանն ինչ հարց տվեց Ալիևին․ «Խնդրում եմ՝ ինձ ցույց տուր այն քարտեզը, որը համարում ես ՀՀ»»․ Էդգար Ղազարյան

48
Այսօր, 20:42
«Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանն ինչ հարց տվեց Ալիևին․ «Խնդրում եմ՝ ինձ ցույց տուր այն քարտեզը, որը համարում ես ՀՀ»»․ Էդգար Ղազարյան

«2022թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, դա մենք պայմանականորեն անվանում ենք Ջերմուկի պատերազմ։ Եվ ինչ է լինում այդ հարձակումից մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 22-ին․ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Նյու Յորք և ելոյթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից»,- ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ այս մասին հիշեցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Եվ ի՞նչ հարց է տալիս Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին․ «Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ Ադրբեջանի նախագահին, որ ցույց տա այն քարտեզը, որը համարում է Հայաստան»․․․ ՄԱԿ-ի պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ մի երկրի ղեկավար դիմի այլ երկրի ղեկավարի՝ այն էլ թշնամական պետության և ասի՝ խնդրում եմ ինձ ցույց տուր, որն ես թույլ տալիս, որ դառնա իմ երկիրը։ Ցավոք մինչ այժմ Իլհամ Ալիևն այդ քարտեզը Նիկոլին ցույց չի տվել։ Եվ Ալիևի շուրթերից երբեք չեք լսի որևէ թիվ, որը վերաբերի Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքներին»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։