«Երբ ԱԺ հանձնաժողովները ձևավորված չեն, ԱԺ-ում Կառավարության ծրագրի պատշաճ քննությունն ինչպե՞ս պետք է լինի»․ Արամ Վարդևանյան
![]() «Սահմանադրությունը նախատեսում է, որ Կառավարության ձևավորման պահից 20-օրյա ժամկետում Կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի Ազգային ժողով։ ԱԺ-ն պետք է քննարկի ծրագրին հավանություն տալու հարցը, այդ գործընթացն էլ պետք է տևի 7 օր»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կառավարությունը երկուշաբթի օրը ԱԺ –ում ներկայացնելու է Կառավարության ծրագիրը։ Վարդևանյանի դիտարկմամբ՝ դա տեղի է ունենում ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ։ «Բայց ստեղծվել է իրավիճակ, երբ Ազգային Ժողովը դեռևս սահմանադրաիրավական տեսանկյունից ամբողջությամբ չի ձևավորվել։ Կառավարության ծրագրի ստուգումը կամ վերահսկողությունը պետք է իրականացվի ըստ ճյուղային հանձնաժողովների, երբ դրանք ձևավորված չեն, ԱԺ-ի կողմից Կառավարության ծրագրի պատշաճ քննությունն ինչպե՞ս պետք է լինի»,- պարզաբանեց Վարդևանյանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
