Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.

«Ալիևը փոխել է Հայաստանից իր պահանջների հերթականությունը»․ Ոսկան Սարգսյան

65
Այսօր, 16:18
«Ալիևը փոխել է Հայաստանից իր պահանջների հերթականությունը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իլհամ Ալիևը փոխել է Հայաստանից իր պահանջների հերթականությունը.
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Քյարքին՝ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ։ Նա դրանով անոնս արեց սահմանազատման անվան տակ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը և մյուս տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին։ Հայտարարվել է, որ սկզբից Հայաստանը փոխելու է իբր Ադրբեջանին տարածքային պահանջներ պարունակող սահմանադրությունը, հետո սահմանազատում է կատարվելու։ Նոր սահմանադրության նախագիծը դեռ մարտին էր հրապարակվելու, սակայն մինչ հիմա չի հրապարակվել։ Երևում է, որ Իլհամ Ալիևը տեսնելով, որ նոր սահմանադրության ընդունումը շատ բարդ գործ է՝ որոշել է սկսել սահմանազատման անվան տակ Հայաստանից տարածքների խլումից։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ծիծաղելով խոսեց աշխարհի և Հայաստանի կործանումից, և դա ամենևին էլ կատակ չէր։ Հիմա նա հայտարարել է Հայաստանի 4-րդ հանրապետության մասին, որը նույն «Իրական Հայաստանը»՝ Հայաստանի կործանումն է՝ գեղեցիկ փաթեթավորված»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան