«Ավետիք Չալաբյանի պաշտպանների հայտարարությունը փոխանցվել է միջազգային կառույցներին»․ «ՀայաՔվե»
47
Այսօր, 11:18
«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթի մասին պաշտպանական խմբի հայտարարությունը փոխանցվել է միջազգային կառույցներին և հարյուրավոր եվրոպացի պաշտոնյաների: «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը շարունակում է միջազգային գործընկերներին տեղեկացնել Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ մտահոգիչ զարգացումների մասին։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի կողմից հրապարակված՝ նրա նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված և ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարությունը վերջին օրերին ուղարկվել է միջազգային տասնյակ կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների և հարյուրավոր եվրոպացի պաշտոնյաների։ Մասնավորապես. - Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային և նրա աշխատակազմին, - Եվրոպական խորհրդարանի «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» (EPP) խմբակցությանը և նրա ավելի քան 100 եվրապատգամավորներին, Եվրոպական խորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» (S&D) խմբակցությանը՝ իր 136 եվրապատգամավորներով, - «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցությանը՝ Եվրոպական խորհրդարանի երրորդ խոշորագույն քաղաքական խմբին, ինչպես նաև դրա 86 եվրապատգամավորներին՝ ներառյալ «Հայաքվե»-ի անմիջական գործընկերները, - Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Կիոկետիին, - Եվրոպական խորհրդարանի Տարածաշրջանների գլխավոր տնօրինության «Եվրոպա. Արևելյան գործընկերություն և Ռուսաստան» բաժնի ղեկավար Ալեն Կրեսպինեին, - Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և նրա աշխատակազմին, - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրին, - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, - Եվրոպական հանձնաժողովի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկունենին, - Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, - Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսին, - Եվրոպական հանձնաժողովի միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելային, - Եվրոպական հանձնաժողովի ժողովրդավարության, արդարադատության, իրավունքի գերակայության և սպառողների պաշտպանության հարցերով հանձնակատար Մայքլ ՄաքԳրաթին, - Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Միացյալ Թագավորության և Բելգիայում գործող եվրոպական լրատվամիջոցներին ու մամուլի գործակալություններին, ինչպես նաև EUObserver-ին, - «Հայաքվեի» միջազգային գործընկեր հասարակական կազմակերպություններին և այլ միջազգային ցանցերի ներկայացուցիչներին։ Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է այսօր՝ 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը՝ 14:00-ին։ Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրանքը հիմնված է չստուգված և չհաստատված աղբյուրներից ստացված նյութերի վրա, իսկ ներկայացված մեղադրանքի որևէ էական հանգամանք չի հիմնավորվում պատշաճ ապացույցներով։ «Հայաքվեն» շարունակելու է միջազգային հարթակներում բարձրաձայնել քաղաքական հետապնդումների, արդար դատաքննության իրավունքի խախտումների և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները՝ պահանջելով պատշաճ միջազգային ուշադրություն և գնահատական»։