Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս սկանդալային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի դատարանում։ «Դեպքն առնչվում է դատարանի կին դատավորներից մեկին, որը քննել է մի քաղաքացու՝ Գուրգեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրված 2022 թվականին Տիգրան Սարգսյանի և այլ անձանց նկատմամբ հրազեն կիրառելու, ինչպես նաև բնակարան ապօրինի մուտք գործելու, կրակելու և այլ արարքների համար։ Մեր տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում դատավորին խոշոր չափի կաշառք է առաջարկվել՝ Գուրգեն Մովսիսյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար։ Կաշառքը, ըստ տեղեկությունների, առաջարկել է մեղադրյալի հայրը՝ Հարություն Մովսիսյանը։ Դատավորը գումարը չի վերցրել և այդ մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Հարություն Մովսիսյանին մեղադրանք է ներկայացվել դատավորին կաշառք առաջարկելու համար: Նա կալանավորվել է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
