Երևան`   +32 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2026 թ.

«ՌՈ պետի որդին, Մասիսի ՄՌՈւ-ի պետը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում»․ Լիա Սարգսյան

65
Այսօր, 16:18
«ՌՈ պետի որդին, Մասիսի ՄՌՈւ-ի պետը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՌՈ պետի որդին, Մասիսի ՄՌՈւ-ի պետը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ուշադրությունն եմ հրավիրում այս անձնավորության վրա։
Մասիսի ՄՌՈւ-ի պետ Կառլեն Հովհաննիսյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում: Նա հանդիսանում է ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին: Ահա, թե ինչպիսի դաստիարակություն է տվել իր երեխաներին գեներալի ուսադիր կրող անձը: Եվ այս մարդուն վստահեցին Ռազմական ոստիկանությունը, մարդու, ով անգամ իր որդուն չի կարողացել դաստիարակել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով Կառնել Հովհաննիսյանի վարքածգին՝ գրել է. «Լրագրողի հասցեին այս մեկնաբանությունը գրել (ապա ջնջել) է ՆԳՆ Արտաշատի ՀՔԲ պետ Կառլեն Հովհաննիսյանը, ով, միաժամանակ, ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին է։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» օրվա մեջ ՆԳ նախարարին գրություն կուղարկի՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության կանչել Կառլեն Հովհաննիսյանին։
Հ.Գ. Կառլեն Հովհաննիսյանի որոշ ենթականեր հիմա դատվում են վարորդականի քննության դիմաց կաշառք վերցնելու համար (գործը դատարանում է)։ Տենաս, իր մեջքի հետևո՞ւմ են վերցրել կաշառքը»:

Աղբյուրը`   Լիա Սարգսյյան