Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Վանիկ Ավետիսյանը
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։ Վանիկ Ավետիսյանն ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը (Université Libre de Bruxelles/Free University of Brussels)՝ ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 17-ից, երբ ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանը ազատվել էր աշխատանքից։ Կադրային փոփոխությունը հաջորդել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ազատմանը. խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վանիկ Ավետիսյանի կենսագրությունը Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1993 թ. մայիսի 9, ք. Երևան Կրթություն Ավարտել է Բրյուսելի Athénée royal d'Ixelles միջնակարգ դպրոցը: 2015-2018 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։ 2018-2020 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ մասնագիտացված նպատակների համար (անվտանգություն, խաղաղություն հակամարտություններ): Աշխատանքային գործունեություն 2020-2022 թթ. աշխատել է Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում՝ որպես միջազգային հարցերով խորհրդական: 2022-2023 թթ. «Ի գործ» ծրագրով աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ Եվրոպայի վարչությունում: 2023-2025 թթ. աշխատել է Երեք Սի Քընսալթինգ ՓԲԸ-ում, որպես վերլուծաբան: Աշխատանքի ընթացքում իրականացրել եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ մշտադիտարկում: 2026 թ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: 2026 թ. օգոստոսի 20-ից Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն է: Այլ տվյալներ Անկուսակցական է: Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների։ Անձնական տվյալներ Ամուսնացած չէ:
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
