«Ինչո՞ւ չեք ասում՝ քուանշ, տիկի՛ն Գլխավոր դատախազ, ինչո՞ւ եք խոշտանգում իմ երկրի քաղաքացիներին»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում լրագրողը միացրեց ձայնագրություն, որտեղ լսվում էր Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում հնչեցրած կարծիքը՝ կալանավորների՝ իրենց ընտանիքի անդամների հետ տեսակցության արգելքի վերաբերյալ։ «Գլխավոր դատախազն ասում է՝ իրենց երեխաների հետ հանդիպելու արգելքը պայմանավորված է քրեական գործերի շահերով, նախաքննության վրա ապօրինի ազդեցություն թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Քուանշ պարոն դատախազ, ինչո՞ւ․․․ Մարդկանց իրենց մանկահասակ երեխաների հետ կամ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելք դնելը հաշվեհարդար է, դա էլ է խոշտանգում, պարտադիր է եղունգները քաշե՞ն»,- ձայնագրությունում ասում է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը, դիմելով Փաշինյանին, նշում է․ «Քուանշ, պարոն Փաշինյան, ձեր իշխանության ժամանակ տեսել ենք, որ գիշերազգեստով և հողաթափերով կնոջ են բերման ենթարկել․․․ Արմեն Աշոտյանին նույնպես թույլ չէին տալիս տեսակցել երեխաների ու կնոջ հետ, նույնը Ավետիք Չալաբյանին, հիմա էլ հերթը Արեգնազ Մանուկյանինն է, և միայն երեկ է քննիչը «լայաղ» արել թույլ տալ նրան՝ տեսակցել դստեր հետ՝ իր ծննդյան օրը, երբ որ երեխան արդեն հոգեբանների աջակցության կարիք ուներ․․․ Ինչո՞ւ դուք մի անգամ Գլխավոր դատախազին չասացիք՝ քուանշ, տիկին Գլխավոր դատախազ, ինչո՞ւ եք խոշտանգում իմ երկրի քաղաքացիներին»։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Նախորդ դեպքերի մասին տեղյակ չեմ, բայց երեկ լրահոսում տեսել եմ այդ իրավիճակը, և առիթ է եղել, արտահայտել եմ իմ դիրքորոշումը, մեր գործընկերներին այդ ուղերձը տվել եմ, որ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել, այնպես որ ձեր հարցի տրամաբանությունը կիսում եմ»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
