«Նախորդ ծրագրում գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, այս ծրագիրը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք 2021 թվականի ընտրություններին մուտք գործեցինք միջին վիճակագրական «Քաղաքացիական պայմանագիր» / «Դաշնակցական» գաղափարախոսությամբ, մեր նախընտրական ծրագրում գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին․ Երրորդ Հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ էական մի բան․․․ Մարդիկ մեզ պարտադրեցին վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը և հայեցակարգը։ Դա, իհարկե, տեղի չի ունենում մի օրում․․․»,- այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության 5-ամյա ծրագիրը։ «Կառավարության նախորդ ծրագիրը եղել է հիբրիդային՝ ունեցել է նոր բովանդակություն, որը եղել է խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից՝ հին բովանդակությունն է տեղ գտել այնտեղ։ Կառավարության այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա։ Եվ սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրում»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
