Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրվում է. «Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգուց առգրավվեցին և Երևանի կենդանաբանական այգուն ի պահ տրվեցին 4 վագր, 3 առյուծ (որից մեկը քնեցումից չարթնացավ), 9 կոկորդիլոս և 13 կարապ։ Համացանցում առյուծի անկման միջադեպը բուռն քննարկումների ու քննադատության առիթ դարձավ։ Քննարկումների առանցքում էր նաեւ կաթնասուններին սթրեսի ենթարկելու հարցը, քանի որ դրանք մշտապես գտնվել են նույն անձի՝ նույն խնամողի խնամքին։ Երևանի կենդանաբանական այգին, արձագանքերով քննարկումներին, Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու խնամողին հրավիրեց աշխատել այգում, որպեսզի նա մասնակցի կենդանիների խնամքի գործին։ Մեզ հետ զրույցում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նշեց, որ այդ անձի հետ արդեն համագործակցում են։ «Տվյալ խնամողին առաջարկություն արվել է ոչ թե այն պատճառով, որ այգին չունի համապատասխան մասնագետներ, այլ ուղղակի որ չստացվեր, որ տվյալ խնամողը զրկվում է աշխատանքից, կամ որպեսզի վստահ լինեին, որ կենդանիներն ունեն իրենց ծանոթ խնամող։ Այո, իրեն հրավեր արվել է, ինքը ներկայում համագործակցում է կենդանաբանական այգու հետ, բավականին հարմար գրաֆիկով՝ մեզ մոտ պայմանագրային աշխատակից է»։ |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
23816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
19813.10.2026, 19:48
