«Օգոստոսի 2-ից առ այսօր միայն Մարտի 1-ի մասին եմ լսում ու Ռոբերտ Քոչարյանի․ դուք չեք հոգնե՞լ»․ Հայկ Ֆարմանյան
![]() Արձագանքելով 2020թ․՝ որպես «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցի վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի հարցին, «Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Ֆարմանյանն ասաց․ «Այո, կարծում եմ, որ ՀՀ ընդհանուր օրենսդրության շրջանակներում ապօրինություն թույլ տված անձանց հնարավոր է պատժել։ Երբ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք է ընդունվում, ինձ համար բազմաթիվ մութ հարցեր կան ու ես իմ անձնական կարծիքն ունեմ։ Այո, գտնում եմ, որ այդ օրենքը եղել է պատժի գործիք»։ Վահագն Ալեքսանյանն արձանագրեց․ «Այսինքն՝ եթե թարգմանենք, կստացվի, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ընտանքից երբ պահանջվում է 200 մլն դոլարի ապօրինի գույք, այդ էջը պետք է փակել ու չպահանջել, կամ Գագիկ Խաչատրյանից երբ պահանջվում են ահռելի մեծ գումարներ, այդ էջը պետք է փակել»։ Ֆարմանյանը նշեց․ «Ասացի՝ ընդհանուր օրենսդրության շրջանակներում միշտ եղել են մեխանիզմներ՝ ապօրինությունները բացահայտելու համար։ 8 տարի իշխանության եք, բացահայտեք, որևէ խնդիր չկա։ Հասարակական համերաշխության տեսանկյունից, այո, անցյալի էջը պետք փակվի։ Ես նոր պատգամավոր եմ ու օգոստոսի 2-ից առ այսօր միայն Մարտի 1-ի մասին եմ լսում ու Ռոբերտ Քոչարյանի․ դուք չեք հոգնե՞լ։ Չի կարելի անընդհատ խոսել Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը․․․»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան»-ը Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
