«Նորածնին խոտերի մեջ գտա. սառած էր, լացում էր»․ քաղաքացի
![]() «Բնակիչները ձայներ են լսել, ասացին, որ երեխա կա գետնին դրած։ Անմիջապես գնացել եմ: Սկզբից մտածում էի՝ շան ձագ կարող ա լինի, ուզում էի ոտքով խփել, փառք Աստծո, չխփեցի, բացեցի՝ տեսնեմ երեխա է»,- 24TV-ի եթերում պատմել է Երևանի Հալաբյան փողոցում նորածնին գտած քաղաքացին։ «Նորածինն ադյալի մեջ փաթաթած էր, դրած՝ խոտերի մեջ։ Անմիջապես վերցրել եմ երեխային ու զանգահարել շտապ օգնություն։ Սառած էր, լացում էր»,- մանրամասնել է քաղաքացին։ Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է երեխայի մոր ինքնությունը։ Նշենք, որ երեխան երեկվա ծայրահեղ ծանր վիճակից դուրս է եկել։ Վիճակն այսօր լավ է։ |

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
172Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
122Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
133Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
313Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
139Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
120Երեկ, 13:36
