«Ես ներողություն կխնդրեմ, բայց դուք էլ ներողություն խնդրեք զոհված զինծառայողների ծնողներից». Արամ Վարդևանյան
![]() «Միթե բավարար սկանդալային չէր այն հայտարարությունը, որը պարոն Ղազարյանը արել էր, որպեսզի ի սկզբանե չհայտնվեր ձեր ցուցակում: Սա ի՞նչ մեսիջ է հանրությանը, երբ որ այս մարդը հայտնվում է եր ցուցակում»,- ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուրադ Աղաջանյանը հարց է ուղղել ԱԺ նախագահի երրորդ տեղակալի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի 2 տարի առաջ արած հայտարարությանը, թե «ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը»: Աղաջանյանը նշել է, որ այդ հարցին չէր անդրադառնա, բայց քանի որ «Ուժեղ Հայաստան»-ի քարտուղարը իր ելույթում ասել էր, որ ՔՊ պատգամավորները այնպիսի հայտարարություններ են անում, որոնց համար պետք է հրաժարական տան, իքն էլ անդրադառնում է տվյալ թեմային: «Վարդևանյանը արձագանքել է. «Նշված հայտարարությոնը արվել է, երբ Էդգար ղազարյանը առնչություն չի ունեցել «Ուժեղ Հայաստան»-ի հետ: Ինձ համար սուր, ցնցող, տարընկալում որևէ կերպ ենթադրող հայտարարությունները ընդունելի չեն: Եթե ՀՀ-ում որևէ զինծառայող կա, որը այդ հայտարարությունից նեղսրտել է, ես ինքս դրա համար ներողություն կխնդրեմ: Ես ներողություն կխնդրեմ, բայց մի հատ բան էլ առաջարկեմ՝ եկեք նույնն էլ դուք արեք: Օրինակ՝ ներողություն խնդրել զոհված զինծառայողների ծնողներից, որոնց ոստիկանության հաղթանդամ ոստիկանները ոտ ու ձեռք արած հանում են Եռաբլուրից: Ներողություն՝ այն իրավիճակի համար, երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ բա ինչի՞ համար դուք չեք զոհվել Եթե խոսում ենք մեր հայրենակիցներից որևէ մեկի նեղվածության մասին, ներողությունը դժվար բան չի»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
