«Կոկորդիլոսների բուծարանն ի՞նչ եղավ»․ լրագրողը՝ Գարիկ Սարգսյանին
![]() «Ձեզ հետ կապված ամենաշատ քննարկվող թեման՝ կոկորդիլոսների բուծարան էիք ուզում կառուցել․ ի՞նչ եղավ դրա հետ»,- «Նյուզ»-ը հետաքրքրվել է Վեդիի նախկին ղեկավար, այժմ՝ ՔՊ պատգամավոր Գարիկ Սարգսյանից։ «Ես խնդրում եմ՝ այդ մասով այլևս հարցեր չտալ, եկեք այս ամենը չանլրջացնենք։ Ես քանի՞ անգամ պետք է դրա մասին խոսեմ, պարզաբանեմ»,- պատասխանեց Սարգսյանն ու շարունակեց․ «Այդ ծրագիրը թյուրիմացություն էր, այդ ծրագիրն առաջ քաշող մարդը հետո հայտնվեց Գյումրիում և ուզում էր օդային ճոպանուղու ցանց կառուցել․ պարզվեց, որ շարքային փուչ ծրագիր է. չունենալով ոչ մի դրամական միջոցներ, եկել էին և ուզում էին մեր մարզում գործունեություն ծավալել, իսկ ես որպես մարզպետ, իրավունք չունեի որևէ ներդրողի առաջարկ չլսել»։ Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ եղած ժամանակ, ասել էր, որ կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
