«Թոշակների ավելացման հետևանքով շատերը զրկվել են ընտանեկան նպաստից»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը ձեռքով սիրտիկներ է անում, բոլորին սեր խոստովանում, սակայն պարտքերի ու վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեից 5 միլիարդ դրամ է հատկացրել ոչ թե աղքատներին ու կարիքավորներին, այլ՝ ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Տավուշի մարզի սոցիալապես անապահովները լրագրողիս բողոքել են, որ թոշակների 10 հազար դրամով ավելացման հետևանքով շատերը հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո զրկվել են ընտանեկան նպաստից։ Սոցիալապես անապահովները բողոքում են, որ ընտանիքների կարիքավորությունը որոշող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտերնետային կայքում երբ իրենց ընտանիքի ծախսած էլեկտրաէներգիայի, բնական գազի ցուցանիշների վերաբերյալ գրառումներ են անում, հաճախակի կայքից դուրս են ընկնում և հաջորդ անգամ այդ գրառումները ստիպված են անել նորից, նոր տողից։ Իսկ ինտերնետի հասանելիությունը և որակը մարզերում վատ է, քան՝ Երևանում։ Այդպես աղքատները, կարիքավորները նախարարության ինտերնետային կայքում տանջահար են լինում։ Ի դեպ, այդ մարդկանց մեծամասնությունը ԱԺ ընտրություններում քվե է տվել ՔՊ կուսակցությանը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
