Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանում իր մանդատը պահպանած և կրկին Ազգային ժողովի պատգամավոր դարձած Ագնեսա Խամոյանը հանրությանը հայտնի է իր երկարամյա լրագրողական գործունեությամբ։ Նա 2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, որից հետո՝ 2009-2018 թվականներին, աշխատել է «Երկիր» թերթում և yerkir.am կայքում։ 2013-ից 2018 թվականներին Խամոյանը եղել է yerkir.am կայքի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև հեղինակային հաղորդումներ է վարել «Երկիր մեդիա» և Հանրային հեռուստաընկերություններում։ Արդեն 2018-2021 թվականներին նա հանդիսացել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ-վարողը։ Նրա ակտիվ քաղաքական կարիերան մեկնարկեց 2021 թվականի հունիսի 20-ին, երբ նա ԱԺ պատգամավոր ընտրվեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ուսումնասիրելով ընդդիմադիր պատգամավորի պաշտոնական հայտարարագրերը՝ ներկայացնում ենք նրա գույքի, ֆինանսական միջոցների և եկամուտների շարժը՝ պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2025 թվականը ներառյալ։ Արդեն 2021 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ գույքի և փաստացի շահագործվող ավտոմեքենայի փոփոխություն չի արձանագրվել։ Տարեվերջին բանկային հաշիվներում ի հայտ է եկել 159 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները նվազել են մինչև 9 միլիոն դրամ, մինչդեռ 6 հազար եվրոն մնացել է անփոփոխ։ Պատգամավորի ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 4 միլիոն 675 հազար 781 դրամ, որից 3 միլիոն 80 հազար 490 դրամը եղել է Ազգային ժողովից ստացած աշխատավարձը, իսկ մնացածը՝ ՊԵԿ-ից և «Շարկ» ՍՊԸ-ից վերոնշյալ վճարումները։ Հիպոտեկային վարկի մնացորդը տարեվերջին կազմել է 11 միլիոն 416 հազար 346 դրամ։ 2023 թվական՝ եկամուտների և ավանդների աճ 2024 թվականը ընդդիմադիր պատգամավորի համար առանձնացել է խոշոր գնումով։ Հունվարի 19-ին Ագնեսա Խամոյանը «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ից գնման եղանակով ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Lexus մակնիշի մարդատար ավտոմեքենա, որի արժեքը կազմել է 16 միլիոն 500 հազար դրամ։ Անշարժ գույքի բաժնում Ավանի բնակարանը մնացել է անփոփոխ։ Մեքենայի ձեռքբերման այս ֆոնին տարեվերջին Խամոյանը ամբողջությամբ զրոյացրել է իր կանխիկ միջոցները՝ չհայտարարագրելով ո՛չ դրամ, ո՛չ եվրո, իսկ բանկային հաշվին մնացել է 408 հազար 467 դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 13 միլիոն 7 հազար 4 դրամ, որից 10 միլիոն 190 հազար 230 դրամը գոյացել է ԱԺ աշխատավարձից, 939 հազար 638 դրամը՝ ՊԵԿ-ից, իսկ 4 հազար 800 դոլարը դարձյալ վճարել է Արթուր Մուրադյանը։ Ուշագրավ է, որ բացի բնակարանի հիպոտեկային վարկից, որի մնացորդը կազմել է 10 միլիոն 135 հազար 354 դրամ, ի հայտ է եկել նոր վարկային պարտավորություն՝ 2 միլիոն 323 հազար 764 դրամ մայր գումարի մնացորդով, ինչի արդյունքում վարկերի ընդհանուր պարտքը հասել է 12 միլիոն 459 հազար 118 դրամի։ |

«Ինչ կլիներ, եթե 1990թ․ օգոստոսի 4-ին Տեր-Պետրոսյանը չընտրվեր խորհրդարանի նախագահ»․ Թաթուլ Հակոբյան
6901:06
2027 թվականից կողակցի բնակարանը կժառանգվի միայն երկրորդ ամուսնու մահից հետո
8600:36
Գերմանիան չունի օգտագործման պատրաստ գոնե մեկ ապաստարան. RND
15000:22
Ուկրաինայի դեմ պատերազմ զինվորագրված ռուսների երկու երրորդը զոհվել է
144Երեկ, 23:41
«Պետական ինքնության առկայությունը չի ենթադրում էթնիկ ինքնության բացակայություն». Լիաննա Խաչատրյան
102Երեկ, 23:30
Դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ «Կալաշնիկով» գնդացիր չկար. «Հետք»
90Երեկ, 22:48
