Կամո Արեյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում
![]() Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր կայացել է Երեւանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։ «Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել 2005-2007 թվականներին Ազատության պողոտայի հողերի օտարման գործընթացում պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով։ Կամո Արեյանը մեղադրանքը չի ընդունում եւ մտադիր է մեղադրանքի հետ իր անհամաձայնությունը հիմնավորել, որ ինքն Ազատության պողոտայի այդ գործարքների հետ, որպես պաշտոնատար անձ, որեւէ լիազորություն, կապ չի ունեցել։ Այսօրվա առաջին նախնական դատական նիստում պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց՝ վերացնել Կամո Արեյանի նկատմամբ կիրառված չբացակայելու խափանման միջոցը, ինչը բավարարվեց, եւ դատական նիստը հետաձգվեց։ Հաշվի առնելով, որ դատարանը գտնվելու է արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին»,- գրում է լրատվամիջոցը։
|

«Այսօր ձեր սիրտը հովացնող հացն ու խրախճանքը շատ թանկ գին է ունենալու». Նինա Կարապետյանց
3720:36
Քուչակ-Ապարան ճանապարհի վթարի հետևանքով կա 11 տուժած. մանրամասներ (լուսանկար)
9119:24
«Ռուսական զինված ուժերի դուրս բերման միակ խոչընդոտը Փաշինյանն է». Արթուր Դանիելյան
9019:18
Ռուսաստանը Սև ծովում հարվածել է Ուկրաինայի համար զինամթերք տեղափոխող նավին
11519:00
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը
6918:42
Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ
17418:24
