Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2026 թ.

«Աբիժնիկությունը՝ քաջնազարի դրոշակ». Մարգարիտ Եսայան

357
Շաբաթ, 01 օգոստոսի, 2026 թ., 18:18
«Աբիժնիկությունը՝ քաջնազարի դրոշակ». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աբիժնիկությունը՝ քաջնազարի դրոշակ
Միշտ կարծել եմ, ամեն բան իր սահմանն ունի, ինչ-որ պահի հասնում ես էդ «չի կարելիի» սահմանին ու լռում ես։ Բայց, անցած ութ տարիներին ակնհայտ դարձավ, որ, եթե նորմալ մարդու համար այո, կա սահման, , էս «սրանք» սահման չունեն։ Չունեն սահման իրենց խոսքի, ստերի, կեղծիքի, անբարոյականության, անամոթության, ցինիզմի և անպարկեշտության։
Այնպես, ինչպես երկիրը դարձրին առանց սահմանների, բացեցին ամեն սահման ու «էստի համեցեք»-ի հանգույն սկսեցին տարածաշրջանային գիքոր աշխատել,
այնպես էլ իրենց լեզվի սահմանները բացեցին, կապները կտրեցին։
Օրերս էս «ոչ լեգիտիմը» առանց աչքը թարթելու, լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեց, թե իրենց քպականը մի՞թե պատասխանատու է իր եղբոր վարքի եւ հանցագործության համար։Ասաց՝ չէ, պատասխանատու չէ։
Իսկ էդ ի՞նչ կատարվեց, որ էսօրվանները իրենց եղբայրների, բաջանաղների, հայրերի,սիրուհիների լկտի պահվածքի, վատ գործերի, հանցագործությունների,մարդկանց խաբել-քցելու համար հեչ պատասխանատու չեն, բայց, այ, էն «փիս» նախկինները պարտադիր պատասխանատու էին եւ՝ մեղավոր էին նշանակվում իրենց ոչ միայն եղբոր, այլեւ՝ հարեւանի, հեռավոր ազգականի, 13-րդ դարում քանդված եկեղեցու կամ շինության համար։
Իսկ ինչու էիր տարիներ շարունակ ճզճղոցովդ «նախկինների» արածն ու չարածը տիրաժավորելով, քառակուսի արմատի բարձրացնելով ականջ սղոցում, մարդկանց ապակողմնորոշում եւ մի հատիկը ներկայացնում էիր մի ամբար։
Ես պատասխանն արդեն գիտեմ, հազարավորները գիտեն՝ էս օրվա համար, որ գաս-նստես ու մեղավոր ու անմեղ նշանակես քո չեղած «արդարադատությամբ», որ քո աբիժնիկությունը դարձնես քաջնազարի դրոշակ․․»: