«Խորհրդարանը Նիկոլ Փաշինյանինը չէ, Հայաստանինն է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Վաղը կմեկնարկի նոր խորհրդարանի աշխատանքը։ Այդ առնչությամբ շարունակվում են ընդդիմության՝ խորհրդարան գնալու նպատակահարմարության վերաբերյալ դիտարկումները, այն տրամաբանությամբ, թե՝ գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու։ Ես բազմիցս արտահայտվել եմ այն կապակցությամբ, թե արդյո՞ք նպատակահարմար է վերցնել մանդատներն ու գնալ խորհրդարան։ Այս կապակցությամբ արել եմ բազմաթիվ հանգամանալից անդրադարձեր և նոր ասելիք, այս պահին, կարծում եմ չկա, եղածը գոնե առայժմ բավարար է։ Միայն ավելորդ չեմ համարում անդրադառնալ հետևյալ ձևակերպմանը, թե՝ գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու։ Հարգարժան ընկերներ, ախր այդ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանինը չէ։ Այդ խորհրդարանը Հայաստանինն է։ Այո, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կառավարող ուժ է՝ օրինական, լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ, սա որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ խորհրդարանը Հայաստանինն է, Հայաստանի քաղաքացիներինը։ Հետևաբար, այդ խորհրդարանում որևէ մեկը ընդդիմություն է Հայաստանի քաղաքացիների համար։ Եթե համարում եք, որ քաղաքացիները ընդդիմությանը ձայն են տվել պարզապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ ոչ թե խորհրդարանական ընդդիմություն լինելու, ապա այդտեղ արդեն գնահատողը հենց նույն քաղաքացիներն են, որոն էլ կգնահատեն ընդդիմության աշխատանքը, որի առումով խորհրդարանը լինելու է ընդամենը մի մասը։ Ըստ այդմ, երբ անընդհատ ասվում է, թե՝ գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու, իսկ երբևէ մտածե՞լ եք, որ, եթե Հայաստանի հանրապետության խորհրդարանը համարում եք Փաշինյանի մոտ աշխատանք, Հայաստանի հանրապետությունն էլ համարում եք ուրեմն Փաշինյանի մոտ «տնվորությո՞ւն։ Որովհետև, եթե պետական ինստիտուտը նրա «մոտ աշխատանք» է, ապա ստացվում է, որ այդ պետությունն էլ նրա «տունն» է, որտեղ մենք «վարձակալ» ենք։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք ասում, որ պետք չէ «ապրել Փաշինյանի մոտ»։ Եվ իհարկե շատ ճիշտ եք անում, որովհետև Հայաստանը որևէ իշխանության սեփականությունը չէ, անկախ, թե ով է այդ իշխանություն։ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է։ Պարզապես պետք է նաև ամրագրել, որ այդ պետության կառվարման ինստիտուտներն էլ ՀՀ քաղաքացիների ինստիտուտներն են։ Ուրեմն, պետք է օգտագործել այդ ինստիտուտները ի շահ ՀՀ քաղաքացիների։ Հենց այդ՝ առավելագույնս արդյունավետ օգտագործելու պահանջ ու սպասում է, որ պետք է լինի ընդդիմությունից, այլ ոչ թե այդ ինստիտուտները ուղղակի, թե անուղղակի, բայց իշխանությանը «հանձնող» ձևակերպումներ տարածելը։ Սա իմ համեստ կարծիքն է»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Զանգվածային ծառահատում, գերտաքացած փողոց և ստորգետնյա մալուխի պայթյուն. կա՞ արդյոք կապ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
4410:06
«Մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն»․ Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)
6309:36
Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»
8209:30
Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը. «Ժողովուրդ»
6909:24
Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին (տեսանյութ)
7609:18
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
17708:24
