«Մարզի համայնքների հետ հասարակական տրանսպորտով կապ չկա»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն 30 տարի է, ինչ կազմավորվել է Տավուշի մարզը, սակայն մարզկենտրոն Իջևանի հասարակական տրանսպորտով կապը մարզի խոշոր համայնքների՝ Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի հետ չի իրականացվում։ Նախկինում, որոշ ժամանակ Իջևան-Նոյեմբերյան, Իջևան-Դիլիջան, Իջևան-Բերդ երթուղիներով և հակառակ ուղղություններով հասարարական տրանսպորտ՝ միկրոավտոբուսային երթուղիներ են գործել, սակայն դրանք վաղուց չեն գործում։ Ամեն օր կարելի է տեսնել Իջևանի ավտոկայարանում սպասող Դիլիջան քաղաքի, Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Հովք գյուղերի բնակիչների, ովքեր սպասում են, որ Իջևանից Երևան մեկնող «Գազել»-ները լցվեն Երևան մեկնողներով, որպեսզի դրանից հետո իրենք մի կերպ տեղավորվեն, վարորդի տված աթոռի վրա նստեն, կամ՝ մի կերպ ոտքի վրա կանգնեն, որ մայրաքաղաք մեկնող միկրոավտոբոսով իրենց բնակավայրը հասնեն։ Ամեն օր տասնյակ մարդիկ Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ համայնքներից զանազան գործերով կամ մարզկենտրոնում աշխատանքի ներկայանալու համար մեկնում են Իջևան։ Նրանցից շատերը անձնական ավտոմեքենա չունեն, տաքսի ավոտմեքենաների վարորդներն էլ մեծ ուղեվարձ են պահանջում։ Մնում է մարզային հասարակական տրանսպորտը, որը չի գործում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Նախկինում հայտարարել եք Տավուշի մարզում երթուղային միասնական ցանցի ստեղծման մասին։ Ե՞րբ է այն ստեղծվելու և ի՞նչ է իր մեջ ներառելու։ Ե՞րբ են գործելու Նոյեմբերյան-Իջևան-Նոյեմբերյան, Բերդ-Իջևան-Բերդ,Դիլիջան-Իջևան-Դիլիջան հասարակական տրանսպորտի երթուղիները»: Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում երթուղային միասնական ցանց դեռևս չի գործարկվել»»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Զանգվածային ծառահատում, գերտաքացած փողոց և ստորգետնյա մալուխի պայթյուն. կա՞ արդյոք կապ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
4410:06
«Մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն»․ Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)
6309:36
Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»
8209:30
Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը. «Ժողովուրդ»
6909:24
Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին (տեսանյութ)
7609:18
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
17708:24
