«Դիլիջանի մշակույթի պալատի նորոգումը 2022-ին է սկսվել, սակայն հայտնի չէ՝ երբ կավարտվի»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջան քաղաքի մշակույթի պալատի նորոգումը սկսվել է գրեթե 4 տարի առաջ՝ 2022թ․ աշնանը։ 1972 թվականին կառուցված այդ շենքը կես դար ակտիվ է պահել Դիլիջանի մշակութային կյանքը, դարձել քաղաքի վարչական կենտրոնի դիմագծի անբաժանելի մասը: Մշակույթի պալատը նորոգվել է 1986 թվականին, հետո վնասվել է 1988 թվականի երկրաշարժից: Մշակույթի պալատի նորոգումն Դիլիջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկն է, 283 միլիոն դրամ դրամից ավելի արժեքով, որի 60 տոկոսը կազմում է Դիլիջան համայնքի ներդրումը: Սակայն մշակութային այդ օբյեկտի վերանորոգումն իրականացնող «Արտդիանշին» ՍՊԸ-ն ձախողել է գործը։ Մշակութի պալատում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում։ Հունիսի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկվում են, ինչպես մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, այնպես էլ ՏԿԵՆ-ի համապատասխան մասնագետների կողմից: Նախկինում հայտնել եք, որ ձեռնարկվել են միջոցներ Դիլիջանի մշակույթի տան հիմնանորոգումն 2025 թվականի առաջին եռամսյակում ավարտելու համար: Ե՞րբ է վերսկսվելու, ավարտվելու Դիլիջանի մշակույթի տան նորոգումը, ո՞ր կազմակերպությունն է այն իրականացնելու։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տեղեկացնում եմ Ձեզ, որ Դիլիջանի մշակույթի տան պայմանագիրը միակողմանի կասեցվել է: Շինարարական կազմակերպության նկատմամբ ձեռնարկվել է համապատասխան միջոցներ: Հայտարարվել է նոր նախագծի մրցույթ, որն անցել է համալիր փորձաքննություն: Ծրագրի շարունակությունը նախատեսվում է իրականացնել համայնքապետարանի միջոցներով: Այլ մանրամասների համար կարող եք դիմել Դիլիջանի համայնքապետարան»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այսօր ձեր սիրտը հովացնող հացն ու խրախճանքը շատ թանկ գին է ունենալու». Նինա Կարապետյանց
3720:36
Քուչակ-Ապարան ճանապարհի վթարի հետևանքով կա 11 տուժած. մանրամասներ (լուսանկար)
9119:24
«Ռուսական զինված ուժերի դուրս բերման միակ խոչընդոտը Փաշինյանն է». Արթուր Դանիելյան
9019:18
Ռուսաստանը Սև ծովում հարվածել է Ուկրաինայի համար զինամթերք տեղափոխող նավին
11519:00
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը
6918:42
Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ
17418:24
