Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը կարող է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ փոխարինելով գործող նախարար Մխիթար Հայրապետյանին։ Ո՞վ է Դավիթ Թադևոսյանը Թադևոսյանի կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկությունները սահմանափակ են։ Հայտնի է, որ նա ղեկավարում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործող «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հենց այդ այցից հետո էլ, ըստ ոլորտի մեր զրուցակիցների, Թադևոսյանի անունը սկսել է շրջանառվել բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական կառավարման շրջանակներում։ Ռազմավարական նշանակության ընկերություն «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական նշանակության հեռահաղորդակցական ընկերություններից մեկը։ Այս հանգամանքը ընկերությանը տալիս է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային և ռազմավարական նշանակություն։ Այս փաստը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից. եթե Դավիթ Թադևոսյանը նշանակվի նախարար, ապա կստացվի, որ նախարարության ենթակայությամբ գործող ռազմավարական ընկերության ղեկավարը տեղափոխվում է նույն նախարարության քաղաքական ղեկավարի պաշտոնին»։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
