Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն ավելի քան երկու տարի պետական բյուջեի միջոցներով վարձատրվել են, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով։ Ավելին՝ նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ այսօր հանձնաժողովը փաստացի անդամներ չունի, սակայն այդպես էլ հայտնի չէ, թե որքան պետական միջոց է հատկացվել դրա գործունեության համար։ Մասնավորապես, մենք խնդրել էինք հայտնել՝ ովքեր են 2022 թվականից ի վեր եղել հանձնաժողովի անդամները, որքան է կազմել նրանց վարձատրությունը, ինչ սկզբունքով է այն վճարվել՝ ամսական, թե կատարված աշխատանքի դիմաց, ինչպես նաև՝ ընդհանուր որքան գումար է պետական բյուջեից հատկացվել հանձնաժողովի անդամների վարձատրությանը և առհասարակ Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Այդ կազմում ընդգրկված են եղել Աշոտ Մանասյանը, Դավիթ Հակոբյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արթուր Գեղամյանը և Լևոն Հակոբյանը։ Սակայն նախարարության պատասխանը մեկ ուշագրավ հանգամանք էլ է բացահայտում։ 2024 թվականի փետրվարին հանձնաժողովի երկու անդամները, իսկ մարտին՝ վերջին անդամը, դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Պետական միջոցներով աշխատել են, բայց որքան՝ գաղտնի է Հետաքրքրվել էինք նաև, թե որքան է կազմել հանձնաժողովի անդամների վարձատրությունը, ինչպես է այն հաշվարկվել և ընդհանուր որքան գումար է պետական բյուջեից հատկացվել այդ նպատակով։ Նախարարությունը, վկայակոչելով Սահմանադրությունը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, Աշխատանքային օրենսգիրքը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, եզրակացնում է․ Միևնույն ժամանակ ընդունում են, որ ֆինանսավորումը եղել է Ընդ որում, նախարարությունը պարզաբանում է, որ այդ ֆինանսավորումն իրականացվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցով, որը գործել է որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարություն։ Նախ, չէինք խնդրել հրապարակել կոնկրետ անդամի բանկային հաշիվը կամ անձնական ֆինանսական տվյալները։ Հարցման մեջ առանձին պահանջվել էր նաև ընդհանուր գումարը, որը պետական բյուջեից հատկացվել է հանձնաժողովի անդամների վարձատրությանը։ Հանրային միջոցների ծախսման վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունն ինքնին հանրային հետաքրքրության հարց է, հատկապես երբ այդ միջոցներն ուղղվել են պետական նշանակության բարեփոխումների իրականացմանը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
