Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Մարդ բռնելը, խուզարկությունները, ազատությունից զրկելը ներքին կյանքում սովորական առօրյայի են վերածվել». Տիգրան Աբրահամյան

330
Ուրբաթ, 31 հուլիսի, 2026 թ., 19:00
«Մարդ բռնելը, խուզարկությունները, ազատությունից զրկելը ներքին կյանքում սովորական առօրյայի են վերածվել». Տիգրան Աբրահամյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխում են՝ տնային կալանք կամ այլ ռեժիմ, ուրախանում ենք, բայց հիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը:
Ի վերջո, ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու մարդկանց անհիմն՝ բացառապես մեկ անձի կամ նեղ խմբի քմահաճույքներով, բանտերում հայտնվելու, քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների բազմաթիվ զրկանքների համար:
Մարդ բռնելը, խուզարկությունները, ազատությունից զրկելը ներքին կյանքում սովորական առօրյայի են վերածվել:
Մարդկանց մի մասը սրա դեմ կռիվ է տալիս, մի մասը՝ փորձում հարմարվել, մի մասն էլ պարզապես օրվա կենցաղի մեջ է մխրճված»: