«Կառավարության աշխատողի, այստեղ հավաքված ոստիկանների պես ես էլ եմ ուզում գնալ աշխատանքի»․ Էրիկ Օհանյան
![]() «Կառավարության աշխատողի, այստեղ հավաքված ոստիկանների պես ես էլ եմ ուզում գնալ աշխատանքի։ Մեր մարզիչներն էլ են ուզում աշխատեն, աշխատավարձ ստանան, ի՞նչ անենք, ման գանք, թե որ ջիմնա կառավարության հետ աշխատում՝ գանա՞նք էնդեղ։ Օլիմպավանում ենք աշխատում և ուզում ենք գնալ մեր աշխատանքին, վարկեր ունենք, հիպոթեկով տուն եմ գնել, ինչո՞վ եմ վարկս մարելու, եթե չեմ աշխատում»,- Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Օլիմպավանի մարզիչ Էրիկ Օհանյանը։ «Գոնե օր ասեն, թող մեկը իջնի, ասի՝ հանգիստ նստեք տեղներդ, էս ինչ օրը կգնաք աշխատանքի։ Ոչ մի բան չեն ասում, դռները փակ ա, չեն էլ թողնում ներս մտնես մարզումների համար անհրաժեշտ իրեր վերցնես՝ հոդված ա գրվում վրեդ։ 107 սանի հետ աշխատում եմ, օգոստոսի 15-ին մրցումներ ունենք, չենք կարա առանց մարզումների գնալ, ծնողները վճարում են դրա համար ու հիմա, որ էդ երեխան գնաց մրցումների, պարտվեց, ի՞նչ ենք պատասխան տալու։ Բնականաբար, մեր մարզիչների մոտից հանելու են երեխաներին, տանեն ուրիշ մարզիչների մոտ»,- նշեց մարզիչը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
