Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները նոր երևույթ չեն։ Դրանք դեռ 2021 թվականից բազմիցս արժանացել են լրագրողական կազմակերպությունների, խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների և քաղաքացիական հասարակության խիստ քննադատությանը՝ որպես անհամաչափ, հակաժողովրդավարական և լրատվամիջոցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող մեխանիզմներ։ Ուստի այն, ինչ վերջին օրերին կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, իրականում ոչ թե նոր սահմանափակում է, այլ վաղուց քննադատվող կարգ, որի վերանայման անհրաժեշտության մասին տարիներ շարունակ բարձրաձայնվում է։ Հիշեցնենք, որ հենց Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման տարիներին Ազգային ժողովում էականորեն սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժը։ Այդ ընթացքում մի շարք լրագրողներ զրկվեցին հավատարմագրումից, իսկ հանրության հիշողության մեջ մնացին նաև դեպքերը, երբ խորհրդարանի պահպանության ծառայության աշխատակիցները ֆիզիկական ուժի կիրառմամբ լրագրողներին հեռացնում էին ԱԺ շենքից՝ այդ թվում և կանաց քաշքշելով։ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրագրողի նկատմամբ։ Բացի այդ, օրենքը չի արգելում հավատարմագրում չունեցող լրագրողին պատգամավորի տրամադրած անցագրով լուսաբանել խորհրդարանի աշխատանքը։ Մինչդեռ ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում օրենքի ոգուն»,– նշված է հայտարարությունում։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
