«ԵԱՏՄ-ից դուրս գալու փայլուն գինը` տնտեսական ինքնասպանություն և անվտանգային կապիտուլյացիա». Կարեն Չախալյան
49
Այսօր, 00:12
Լուսանկարիչ Կարեն Չախալյանը գրել է. «ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ «ՓԱՅԼՈՒՆ» ԳԻՆԸ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Շատերը, էմոցիոնալ լոզունգներով տրվելով «ԵԱՏՄ-ից դուրս գալու» ու «վեկտոր փոխելու» կոչերին, ցույց են տալիս տնտեսագիտության և էներգետիկայի տարրական անգրագիտություն։ Նայեք՝ այսօր մենք գազը սահմանին գնում ենք արտոնյալ՝ 177.5 դոլարով, ինչի շնորհիվ մեր տներում 1 խմ-ի համար վճարում ենք ~0.37 դոլար (~144 դրամ)։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մենք նույն ռուսական գազը ստիպված ենք լինելու գնել եվրոպական շուկայական գներով՝ 400+ դոլարով ինչի արդյունքում գազի գինը տներում կհասնի 1.10 - 1.65 դոլարի (400 -500 դրամ), բայց Եվրոպայում բնակչի աշխատավարձն ու թոշակը 3,000 - 5,000 եվրո են, իսկ Հայաստանում միջին աշխատավարձը չի հասնում 1,000 դոլարի։ Իսկ ո՞վ է լինելու մատակարարը. Սցենար Ա. Մնում է «Գազպրոմը» իր հիմնարկով ու սեփական սարքավորումներով՝ թելադրելով իր ուզած շուկայական սակագինը։ Սցենար Բ. «Գազպրոմի» գույքն ու ենթակառուցվածքները գնում է արտասահմանյան (օրինակ՝ թուրքական կամ ադրբեջանական) ներդրողը։ Նա գնված սարքավորումների հսկայական ծախսն էլ է գումարելու գազի գնին ու դուրս գրի մեր քաղաքացու հաշվին։ Այլ տեղից գազամուղ չենք կառող կառուցել, դա միլիարդներ է ու տարիների ժամանակ, որը չունենք. Իրանի վրա հույս դնողների համար. Իրանը պաշտոնապես հայտարարել է՝ Հայաստանի վեկտորի փոփոխության և տարածաշրջան արտատարածաշրջանային ուժերի (ՆԱՏՕ/ԵՄ) գալու դեպքում Թեհրանը վերանայելու է իր հարաբերությունները և փակելու է սահմանն ու առևտուրը։ Իսկ եթե նույնիսկ չփակի, Իրանից գազը մենք հիմա էլ ստանում ենք «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» SWAP ծրագրով։ Փողով գնելու դեպքում Իրանը շուկայականից էժան գազ ոչ ոքի չի վաճառում (էլի նույն 350–400 դոլարը)։ Գազից բացի - Մեր Հայկական ԱԷԿ-ը աշխատում է բացառապես ռուսական միջուկային վառելիքով, իսկ կայանի սպասարկումն ու արդիականացումն իրականացնում է ռուսական կողմը։ Դրա շնորհիվ է, որ մենք այսօր ունենք համեմատաբար էժան էլեկտրաէներգիա (55–60 դրամ)։ Այս շղթան խզելուց հետո ԱԷԿ-ը կամ կանգնելու է, կամ ստիպված ենք լինելու էլեկտրաէներգիա գնել Թուրքիայից՝ վերջինիս թելադրած ստրկական գներով ու քաղաքական պայմաններով։ Ի դեպ Թուրքիան հենց Ռուսական ԱԷԿ-ից է վաճառելու մեզ: Սակայն, ընկերներ. - Էներգակիրների թանկացումը միայն մեր տան լույսն ու ջեռուցումը կամ մեքենայի վառելիքը չէ։ Գործարանները, ալրաղացները, հացի փռերը, ջերմոցային տնտեսությունները, արտադրամասերը աշխատում են այդ գազով ու էլեկտրաէներգիայով։ Էներգակիրների 2 - 3 անգամ թանկացման դեպքում տեղական արտադրանքի ինքնարժեքը թռնելու է երկինք։ Հայկական ապրանքը դառնալու է անմրցունակ։ Հարյուրավոր գործարաններ ուղղակի սնանկանալու են, փակվեն, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ մնալու են փողոցում՝ առանց աշխատանքի ու ապրուստի միջոցի։ Իսկ սա արդեն տնտեսագիտություն չէ, սա պետության գոյության հարցն է։ Երբ թշնամին որոշի մեզ զրկել էլեկտրաէներգիայից ու վառելիքից, և հերթական անգամ զորքն ու տանկերը դեմ տա մեր սահմանին (պահանջելով, օրինակ, Սյունիքը կամ մեկ այլ մարզ (երաշխիք չկա որ չի անի)), մենք ֆիզիկապես չենք ունենալու այն վառելիքն ու էներգիան, որով պետք է զորքը հասցնենք սահման, տանկը մտցնենք մարտի դաշտ կամ պաշտպանություն կազմակերպենք։ ԵԱՏՄ-ից դուրս գալն ու առանց այլընտրանքի վեկտոր փոխելը «եվրոպական ապագա» չէ, դա ամբողջական տնտեսական բլոկադա է, սոցիալական կոլապս և կամավոր հանձնվել թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքին»։