Երևան`   +34 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ.

«Ձեր խոսքերն ինձ համար հնչում են որպես ցինիզմ և կեղծավորություն»․ Մանուել Մանուկյան

73
Այսօր, 11:48
«Ձեր խոսքերն ինձ համար հնչում են որպես ցինիզմ և կեղծավորություն»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օգտվելով Աննա Հակոբյանի հայտարարած նախաձեռնությունից՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների, ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էին վերաբերվում հայ ազգի սուրբ մայրերին և հերոսներ ծնած կանանց իր ամուսնու իշխանության տարիներին՝ իշխանության ներկայացուցիչների գործողությունների պայմաններում։
Քանի դեռ այդ դեպքերը չեն ստացել արդար և իրավական գնահատական, քանի դեռ մեղավորները չեն կրել իրենց պատասխանատվությունը, կանանց իրավունքների պաշտպանության մասին ձեր խոսքերն ինձ համար հնչում են որպես ցինիզմ և կեղծավորություն։
Կարծում եմ՝ հերթական անգամ ընտրվել է մի թեմա, որը կարող է ծառայել հասարակական զգացմունքները շահարկելու և քաղաքական շահեր ստանալու նպատակին։ Եթե իսկապես մտահոգված էիք կանանց իրավունքներով, ապա ինչո՞ւ այդ ժամանակ չկանգնեցիք այդ կանանց կողքին։ Ինչո՞ւ լռեցիք։ Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կնոջ արժանապատվությունն ու իրավունքները պետք է պաշտպանվեն։
Այսօր բարձրաձայնել այդ արժեքների մասին, առանց անդրադառնալու անցյալում տեղի ունեցած դեպքերին, շատերի մոտ առաջացնում է անվստահություն։ Կանանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հետևողական և հավասար՝ անկախ քաղաքական իրավիճակից, այլ ոչ թե ընտրովի կամ քարոզչական նպատակներով։
Կոնկրետ այդ դրվագը, երբեք չի ներվելու և ոչ մեկին»։