Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.

««Հայանտառի» կայքը 14 ամիս վերազինվում է». Ոսկան Սարգսյան

52
Այսօր, 02:06
««Հայանտառի» կայքը 14 ամիս վերազինվում է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հայանտառի» կայքը 14 ամիս վերազինվում է.
2025թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկատվական հարցում եմ կատարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Գարեգին Միրզոյանին․ «Քանի՞ ամիս է, ինչ չի գործում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքը, քանի՞ ամիս է դեռ շարունակվելու կայքի տեխնիկական վերազինումը, ի՞նչն է խանգարում կայքն արագ վերագործարկելուն»։ Գ․ Միրզոյանի պատասխանել է․ «ՊՈԱԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքը չի սպասարկվում 2025 թվականի մայիս ամսից։ Կայքի վերազինման գործընթացը տեխնիկական, բովանդակային լուծումների համալիր գործընթաց է եւ կոնկրետ ժամանակահատված չի ենթադրում։ ՊՈԱԿ-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ կազմակերպության տեղեկատվական եւ սոցիալական այլ հարթակներում»։ 2026-ի հուլիսն է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքը մեկ տարի և 2 ամիս վերազինման մեջ է, վերազինումը ըստ Գարեգին Միրզոյանի՝ կոնկրետ ժամանակահատված չի ենթադրում, կարող է տարիներով շարունակվել»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան