«Դաժանաբար ծեծել են 19-ամյա զինծառայողի. քրեական գործ մինչ օրս չկա». Ժաննա Ալեքսանյան
233
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2026 թ., 23:06
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է. «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, հուլիսի 22-ին, մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով՝ ծեծի հեղինակը սպայական կազմից է։ Խնդրում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին արձագանքել այս արտառոց դեպքին։ Առայժմ այսքանը՝ առանց շատ մանրամասների»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
7611:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
7410:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
8110:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
9409:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
127Երեկ, 11:24
