Տիգրան Արցաքանցյանին ընդհանուր առմամբ տուգանել են 600 հազար դրամով
![]() Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արցաքանցյանին ընդհանուր առմամբ տուգանել են 600 հազար դրամով։ ԿԿՀ-ի ներկայացրած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը և այդ պատճառով քաղաքական գործչի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ (տուգանք) սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200,000 ՀՀ դրամի չափով։ Արզաքանցյանը չի ներկայացրել նաև 2023 և 2024 թվականների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը, ինչի համար էլ յուրաքանչյուրի համար տուգանվել է 200 հազարական դրամով։ |

«Բա դե ո՞ւմ եք սպասում, դուրս եկեք»․ Գագիկ Համբարյան
4416:24
«Տարիներ անց նոր հայությունը կգիտակցի քո մեծության աստիճանը». Սամվել Ասլիկյան
18715:24
Հայկ Կոնջորյանը՝ եղբոր հետ կապված միջադեպի մասին
18415:06
«Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
22115:00
«Մեկ շաբաթից ավելի է՝ 30 ընտանիք ջուր չունի»․ այգեպատցիներ (տեսանյութ)
20514:24
Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել
19214:00
