«Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ, այսօր և հավանաբար նաև մոտակա օրերին հանրային քննարկման կենտրոնում է հայտնվել ՀՀ վարչապետ Փաշինյանի զանգը ՌԴ նախագահ Պուտինին: Որպես կանոն՝ այս զանգը համեմատում են մի քանի օր առաջ ԵՄ առաջատար լիդերներ Մակրոնի և Մերցի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների հետ: Ինչ կարող եմ ասել: Թերևս ներկայացնեմ մի քանի թեզեր, որոնք կարող են օգտակար լինել քննարկումն առարկայական դարձնելու համար: Առաջին-թերևս ամենակարևորը՝ Մակրոնի և Մերցի հետ հեռախոսազրույցները և ընդհանրապես արևմտյան կողմի հետ բարձր մակարդակի շփումներն ու բանակցությունները վերաբերվում են ամբողջությամբ Հայաստանի ապագային, հայ-ադրբեջանական խաղաղությանը և եվրոպական ինտեգրացիայի լուսավոր և առաջադիմական տեսլականին: Պուտինի հետ հեռախոսազրույցը և ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացումները վերաբերվում են բացառապես ներկային՝ և՛ տնտեսական, և՛ ռազմա-քաղաքական ոլորտներում: Մի դեպքում խոսվում է լուսավոր ապագայի, մյուս դեպքում՝ առևտրատնտեսական սահմանափակումների մասին, որոնք ընդլայնվում են օրերի և ժամերի ընթացքում: Երկրորդ՝ Կրեմլից հնչող հանրաքվեի պահանջը պատահական չէ: Սա չի նշանակում ճակատագրական որոշումներից առաջ ժողովրդավարություն: Կրեմլում հաստատ գիտեն, որ համապետական ընտրություններում պարտված, բայց իր կապերն ու ազդեցության լծակները պահպանած ռուսամետ ընդդիմությունը կարող է անակնկալներ մատուցել և համախմբել ռուսական սահմանափակումներից նյութական կորուստներ կրած քաղաքացիներին: Երրորդ՝ Երևանի Դիվերսիֆիկացիային և բալանսավորմանը արտաքին քաղաքական և տնտեսական ոլորտներում միանշանակ Մոսկվայում ասում են ոչ, դա անընդունելի է ռուսական ներկա կառավարողների համար, որովհետև Ռուսաստանը պատերազմի մեջ է այն կենտրոնների հետ, որոնց հետ ընտեգրման ուղի է ընտրել Հայաստանի ներկա իշխանությունը: Տրամաբանությունը հետևյալ պարզ հարցադրումն է՝ հնարավո՞ր է արդյոք անդամակցել ռուսակենտրոն ԵԱՏՄ-ին և մյուս կառույցներին և սկսել ինտեգրումը Ռուսաստանի հետ փաստացի պատերազմող ԵՄ-ին և ԱՄՆ-ին: Չորրորդ՝ ծաղկի, ձկնեղենի և կաթնամթերքի սահմանափակումներն առաջին ծիծեռնակներն են և Կրեմլից հնչող վերջնական կողմնորոշման ուղերձը ցույց է տալիս, որ սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ընդգրկելով էներգետիկ և տրանսպորտային/լոգիստիկ ոլորտները: Ռուսական կողմը վստահ է, որ արևմտյան կառույցները այս գործում Հայաստանին օգնելու հնարավորություններ չունեն: Հինգերորդ՝ Հայաստանում որոշումներ ընդունող կենտրոնների համար մատուցվում են այլ զարգացումների հեռանկարներ, որոնք հնարավոր է տարածվեն ՌԴ-ից եկող տրանսֆերների և ռուսահայ համայնքի վրա»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
