«Նեթանյահուն Թրամփին կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներ»․ #NYPost
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգթոն այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Նաթանզի միջուկային օբյեկտի մոտ գտնվող Քոլանգ Գազ Լա լեռան վերաբերյալ հետախուզական տվյալներ։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ հրեական պետության վարչապետը մտադիր է նաև ԱՄՆ առաջնորդին տրամադրել Իսրայելի հետախուզության տեղեկությունները Իսլամական Հանրապետության միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ Թրամփի հայտարարություններն անհիմն են, իսկ Վաշինգթոնի չափազանցված ուշադրությունը Քոլանգ Գազ Լա լեռան նկատմամբ, որտեղ միջուկային գործունեություն չի իրականացվում, ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիաների համար հորինված պատրվակ։ Նշենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Բենիամին Նեթանյահուին, հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
