«ԿՀՎ-ն և «Մոսադը» գործողություն են իրականացնում Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը պարզելու համար»․ #TheTimes
![]() ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունները գերգաղտնի գործողություն են իրականացնում այաթոլլա Մոջթաբա Խամենեիի որոնման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ գործողությունն արդեն որոշ ժամանակ է, ինչ իրականացվում է։ Նշվում է, որ գործողության նպատակը Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությունը չէ։ Լրատվամիջոցը շեշտում է, որ այժմ երկրում գլխավոր դերակատարությունը պատկանում է զինվորականներին։ Այդուհանդերձ, այաթոլլան ղեկավարության առանցքային դեմքն է, և երկու հետախուզական ծառայությունները ցանկանում են առնվազն պարզել՝ արդյոք նա ողջ է, առողջական վիճակը և գտնվելու վայրը։ Նշվում է, որ հատուկ ծառայություններն օգտագործում են բացառապես տեղում գործող իրենց գործակալներին։ Փետրվարի 28-ից, երբ սպանվել է նրա հայրը, իսկ ինքը, ըստ հաղորդումների, ծանր վիրավորվել է, Մոջթաբա Խամենեին չի կատարել որևէ հեռախոսազանգ և չի օգտվել համակարգչից։ Այդ պատճառով էլեկտրոնային միջոցները դառնում են անօգուտ։ Թերթի հետ զրուցած փորձագետները նշում են, որ գերագույն առաջնորդը չի կարող ընդհանրապես կապ չունենալ արտաքին աշխարհի հետ։ Երկու հետախուզական ծառայություններն էլ հույս ունեն, որ իրենց գործակալներին կհաջողվի դուրս գալ գերագույն առաջնորդի կողմից գրություններ փոխանցող անձանց հետքին։ Նրանք հիշեցնում են, որ հենց այդպես ԿՀՎ-ն դուրս եկավ Ուսամա բեն Լադենի հետքին, ուստի «Մոսադի» և ԿՀՎ-ի աշխատակիցներն այժմ գործում են ճիշտ նույն կերպ։ «Մոջթաբային գտնելու միակ իրական ճանապարհը նրա հետ կապ ունեցող որևէ մեկին ներգրավելն է», - թերթը մեջբերում է «Մոսադի» բաժիններից մեկի նախկին ղեկավար Ռամի Իգրային։ «Բայց դա չափազանց բարդ է... Հնարավոր է՝ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու կամ երեք անդամ գիտեն, թե որտեղ է նա գտնվում»։ |

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
14909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13908:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
21203:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
20600:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
12800:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
154Երեկ, 23:48
