240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների (որոշ բացառություններով՝ նաև ընդդիմադիր) դիլիջանյան, ծաղկաձորյան սեմինարների համար վճարել է պետությունը՝ ընդ որում, բավականին մեծ գումար՝ մոտ 630 հազար ԱՄՆ դոլար: Իհարկե, վերնագիրը վերապատրաստում, խորհրդատվություն, կարողությունների զարգացում է։ Փորձել ենք պարզել՝ ինչի համար է ՄԱԿ-ին ՀՀ Ազգային ժողովը գումար փոխանցել, ինչ արդյունքներ պետք է ապահովի ծրագիրը և որքանով է հիմնավորված պետական այդ ծախսը։ Հարցմամբ դիմել ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին՝ պարզաբանելու 2026-ին ապրիլի 30-ին 114 մլն 765 հազար դրամի ֆինանսավորման իրավական հիմքը, ծրագրի բովանդակությունը, վճարվող ծառայությունները, մրցակցային ընթացակարգի առկայությունը, ինչպես նաև պետական միջոցների օգտագործման վերահսկողության մեխանիզմները։ Ի դեպ, այդ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 7-ին և վերաբերում է «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (MAP 2.0/FORSETI)» ծրագրին։ Այն նախատեսված է 2024-2027 թվականների համար և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի, Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 3.19 մլն ԱՄՆ դոլար։ «Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով»։ Իսկ ինչո՞ւ առանց մրցույթի «Ծրագրի միակ իրականացնողը ՄԱԶԾ-ն է, որը միջազգային վերպետական կառույց է»։ Որտե՞ղ է բյուջետային հիմնավորումը Ուսումնասիրեցինք նաև կառավարության բյուջեի կատարումն ապահովող որոշումները։ Դրանցով հաստատվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված միջոցառումների շարքում ներառված է նաև ՄԱԶԾ-ի հետ իրականացվող ծրագրի ֆինանսավորումը, իսկ արդյունքային ցուցանիշները սահմանված են կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1910-Ն որոշմամբ և դրա հետագա փոփոխություններով։ ԱԺ-ի փոխանցմամբ՝ Հարցը մնում է բաց Եթե մասնավոր ընկերությունը ծառայություն է գնում, սովորաբար ներկայացվում է՝ ինչ աշխատանք է կատարվել և ինչ արժեքով։ Պետական միջոցների դեպքում նույն թափանցիկությունը ոչ պակաս կարևոր է։ Իսկ այս դեպքում հանրությունը դեռևս չի տեսնում, թե պետական բյուջեից նախատեսված մոտ 630 հազար ԱՄՆ դոլարը ինչպես է ազդել խորհրդարանի աշխատանքի արդյունավետության, հաշվետվողականության կամ օրենսդրական որակի տեսքով»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30



