Երևան`   +34 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանը գովազդում է անկանխիկ առևտուրը, սակայն բնագավառի վերաբերյալ կիսատ-պռատ տեղեկատվություն ունի»․ Ոսկան Սարգսյան

64
Այսօր, 17:36
«Նիկոլ Փաշինյանը գովազդում է անկանխիկ առևտուրը, սակայն բնագավառի վերաբերյալ կիսատ-պռատ տեղեկատվություն ունի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ Երևանում մտել եմ մթերային ոչ մեծ խանութ։ Վաճառողուհին տեսնելով, որ հերթական գնորդը գնումների համար վճարում է բանկային քարտով՝ մռայլվեց։ Այդ գնորդի հեռանալուց հետո վաճառողուհուն հարցրի, թե ինչո՞ւ չի ցանկանում, որ գնորդները բանկային քարտով վճարեն, ոչ թե՝ կանխիկ գումարով։ Վաճառողուհին ասաց, որ ամեն օր իրենց խանութն առաքիչներից տարբեր ապրանքներ է ստանում, բոլորի դիմաց իրենք կանխիկ են վճարում, իրենց կանխիկ գումար շատ է պետք։ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է մեծ շահույթներ ստացող բանկերի շահերը, ամեն տեղ գովազդում է անկանխիկ առևտուրը, 8 տարի շարունակ ՀԴՄ-ների դիկտատուրա է հաստատում, սակայն ինչպես ամեն գործի, այս բնագավառի վերաբերյալ ևս կիսատ-պռատ տեղեկատվություն ունի։ Ինքն անընդհատ շոու է անում, քանի դեռ դրանց շատ հավատացողներ կան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան