«Մատենադարանի մասին լույս տեսած գրքերի մեջ սա ամենաընդգրկունն է». Կարեն Մաթևոսյան
![]() Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել է. «Հայագիտական միջազգային 3-րդ կոնգրեսում հուլիսի 24-ին ներկայացվեց նաև Մոսկվայի «Սլովո» հրատարակչության՝ օրերս լույս ընծայած՝ Մատենադարանին նվիրված ծավալուն, պատկերազարդ հատորը՝ աշխարհի խոշորագույն թանգարանների մասին մատենաշարով, հայերեն և ռուսերեն լեզուներով։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ Մատենադարանի մասին ցայժմ լույս տեսած գրքերի մեջ սա ամենաընդգրկունն է, սկսած շենքի ու հավաքածուի պատմության և հայերեն ձեռագրերի հետ կապված առանձին ոլորտների մասին հոդվածներից, մինչև Մատենադարանի այլալեզու մատյանների և ոչ ձեռագրական հավաքածուների ներկայացումը։ Հրապարակված է նաև շուրջ 600 լուսանկար՝ առանձին ձեռագրերից կամ թանգարանային առարկաներից, որոնք բոլորն ուղեկցվում են անոտացիոն փոքր հոդվածներով։ Մասնակցել է հեղինակային բավականին մեծ խումբ, որն աշխատել է 2 տարի (2022-2023 թթ.), հրատարակության նախապատրաստման համակարգողը և խմբագիրը արվեստաբան, դոկտոր Էդդա Վարդանյան է, որն էլ կոնգրեսի մասնակիցներին ծանոթացրեց գրքի բովանդակությանը։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99417.10.2026, 00:30












