Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը որոշել է պաշտոնապես հրաժարվել հոր ազգանունից
![]() Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը՝ Վիվիենը, Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան է ներկայացրել իր ազգանունը պաշտոնապես փոխելու միջնորդություն, հաղորդում է People-ը։ Հրատարակության տվյալներով՝ նա ցանկանում է հրաժարվել Փիթ ազգանունից և կրել Վիվիեն Մարշելին Ջոլի ազգանունը։ Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ անվան փոփոխության պատճառը «անձնական հանգամանքներն» են։ Միջնորդագրի լսումը նշանակված է նոյեմբերի 2-ին։ Վիվիենի որոշումը՝ դադարեցնել հոր ազգանունը օգտագործելը, հրապարակվել է անցյալ տարի։ Բրոդվեյի «Օտարները» մյուզիքլի ծրագրում, որի ստեղծման հարցում նա օգնել է մորը, նա նշված է՝ որպես Վիվիեն Ջոլի։ Վիվիենի որոշումը շարունակում է այն միտումը, որը մի քանի տարի ակնհայտ է եղել նախկին զույգի ընտանիքում։ 2024 թվականին Ջոլիի և Փիթի մյուս դուստրը՝ Շայլոն, հաջողությամբ փորձեց պաշտոնապես հեռացնել Փիթ ազգանունը իր անունից։ Զահարան և Մեդոքսը նույնպես նմանատիպ միջնորդություններ են ներկայացրել, և նրանց բողոքարկումները ներկայում ընթացքի մեջ են։ Ջոլին և Փիթը համատեղ մեծացնում էին վեց երեխա։ Նրանց ամուսնալուծությունը, որը սկսվել էր նրանց բաժանումից հետո՝ 2016 թվականին, պաշտոնապես ավարտվեց միայն 2024 թվականի վերջին՝ տարիներ տևած դատական գործընթացներից հետո։ Միևնույն ժամանակ, նախկին ամուսինները շարունակում են դատական հայցեր ներկայացնել ֆրանսիական Château Miraval գինեգործարանի համար, որը նրանք համատեղ տիրապետում են։ |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
