Պետդեպը զգուշության կոչ է արել ամբողջ աշխարհի ամերիկացիներին
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ամբողջ աշխարհի ամերիկացիներին զգուշություն ցուցաբերել՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով։ Համապատասխան նախազգուշացումը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Մերձավոր Արևելքում լարվածության աճի պատճառով անվտանգության ոլորտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և կարող է հանգեցնել անկանխատեսելի էսկալացիայի: Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվում զգուշություն և զգոնություն ցուցաբերել, ինչպես նաև պատրաստ լինել հնարավոր չվերթների չեղարկումների, օդային տարածքի պարբերական փակման և հնարավոր ուղևորությունների խափանումների։ Խնդրում ենք հետևել դեսպանությունների և հյուպատոսությունների անվտանգության հաղորդագրություններին, տեղական իշխանությունների հայտարարություններին և նորություններին՝ վերջին զարգացումներին տեղյակ լինելու համար։ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվում վերանայել դեպի այդ տարածաշրջան և դրա տարածքով իրականացվող ուղևորությունների ծրագրերը։ Իրանը և Իրանին աջակցող խմբավորումները կարող են թիրախավորել ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ առնչվող օբյեկտներ»,- նշվում է հայտարարության մեջ։ |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
