Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է` համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով
![]() Ինչպես հայտնել ենք, «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն այսօր ահազանգել էր, որ ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը՝ այն որակելով «հակապետական քայլ»։ Ուսուցչուհին, որն ազատվել է աշխատանքից, չի ցանկացել միջադեպի մասին հարցազրույց տալ։ «Երեխան շատ վատ ապրումներ ունեցավ․․․Մենք էլ բացատրեցինք, որ շատ ուժեղ ուսուցիչ ունես, շատ հայրենասեր, որը թույլ չտվեց, որ քո նկարը չցուցադրվի»,- արցախցի 10-ամյա աղջնակի մայրը՝ անգլերենի ուսուցչուհի, այժմ տնային տնտեսուհի Անուշ Դանիելյանն է պատմել «Առավոտ»-ին: Իրենց հետ զրույցում ուսուցչուհին պարզաբանել է՝ իրեն աշխատանքից ոչ թե ազատել են, այլ ինքն է դուրս եկել։ «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում։ Ես այդ երեխային ո՞նց բացատրեմ, ո՞նց ասեմ՝ քո հայրենիքի սիմվոլը մի նկարիր, երբ երեխայի գլխում և սրտում դա է, դրա համար էլ նկարել է»,- ծնողներին ասել է նա։ Դեպքը եղել է այսպես․ երեկոյան նախապատրաստական աշխատանքներն ուսուցչուհին ավարտում է և գնում տուն։ Առավոտյան կանուխ զանգահարում են, թե երեխաներից մեկի աշխատանքը չկա։ Գալիս է դպրոց և պարզվում է՝ տնօրենն է պոկել-տարել։ Դպրոցի տնօրենի հետ զրույցի արդյունքում, նրա սենյակից «մի քիչ էլ զոռով» ուսուցչուհին վերցնում է նկարը և այն փակցնում նախկին տեղում։ Ուսուցչի համառությունը հաղթում է, նկարը ցուցահանդեսում ցուցադրվում է, իսկ 10-ամյա արցախցի աղջնակն այլևս այդ դպրոցում չի ուսանի։ Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Գևորգյանն անտեսել է լրագրողի զանգերը: ![]() ![]() |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06


