Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Առկա աղքատիկ տեղեկատվությունն էլ բավարար է՝ արձանագրելու թեմայի սնանկությունը և հայերի կամային պայքարը»․ Տիգրան Աբրահամյան

251
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2026 թ., 20:12
«Առկա աղքատիկ տեղեկատվությունն էլ բավարար է՝ արձանագրելու թեմայի սնանկությունը և հայերի կամային պայքարը»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարության ընթացքում գործով անցնող հայերը շարունակում են պնդել, որ իրենք հանցագործ չեն, և իրենց նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում: Թեպետ ադրբեջանական կողմը գրեթե չի լուսաբանում մերոնց ելույթները, սակայն առկա աղքատիկ տեղեկատվությունն էլ բավարար է՝ արձանագրելու ինչպես թեմայի սնանկությունը, այնպես էլ Բաքվի բանտերում գտնվող հայերի կամային պայքարը: Ու այս ամենը տեղի է ունենում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների, զրպարտության և շարունակական հարվածների տրամաբանության ներքո»։