ՇՄՆ-ն հորդորում է զերծ մնալ բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց
![]() Համացանցում հերթական տեսանյութերն են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են որոշ ժամանցի վայրեր, հյուրանոցային համալիրներ և հանգստյան գոտիներ կերակրում «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների վերարտադրության կենտրոնից» բնություն բաց թողնված եղջերուներին՝ դրանք օգտագործելով որպես այցելուների համար ժամանցային հետաքրքրության առարկա։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը և կրկին զգուշացրել զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից։ «Բնություն վերադարձված եղջերուները վայրի կենդանիներ են, և նրանց բնական վարքագծի փոփոխությունը վտանգում է վերականգնման ծրագրի արդյունավետությունը, խաթարում կենդանիների բնական կենսակերպը և մեծացնում մարդու հետ շփումից բխող ռիսկերը։ Տեղեկացնում ենք, որ առաջիկայում հյուրանոցային համալիրներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում, կիրականացվեն ստուգայցեր։ Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նյութերը կփոխանցվեն իրավասու մարմիններին։ Հորդորում ենք բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք և չմիջամտել վայրի կենդանիների բնական կենսագործունեությանը։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագրի երկարաժամկետ հաջողությունն ու Հայաստանի վայրի բնության պահպանությունը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
23816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
19813.10.2026, 19:48
