Տիգրան Արզաքանցյանի ու Նատալյա Ռոտենբերգի ամուսնալուծությունը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում
![]() Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը և Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են, նշվում էր, որ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ․ Արզաքանցյանն արձագանքել էր, որ ինքը չի կարող բռնություն կիրառել․ կինը վատ հոսանքի ազդեցության տակ է ընկել։ Հանրության համար զարմանալի էր՝ սոցցանցային հարթակներում ներդաշնակություն ցուցադրող ամուսինների՝ դատական գործընթացում հայտնվելը։ Հունիսի սկզբին նկարահանված Tete A Tete-ի եթերում (հեռարձակվել է այսօր՝ հուլիսի 11-ին) անդրադառնալով ամուսնալուծության լուրերին՝ Արզաքանցյանն ասել էր․ «Տարբեր ընտանիքներում լինում են տարբեր խոսակցություններ, իմ տիկինը դիմել է դատարան, բայց էդ ամեն ինչը կանգնեցված վիճակում է, չեմ ուզում շատ խոսել այդ թեմայից։ Ես, որպես տան գլխավոր, փորձում եմ մեր հարցերը խաղաղ ձևով լուծել, որ ամեն ինչ լինի տեղը։ Ամեն ինչ լավ կլինի․․․ Ուղերձս է, որ ինքը իր հույսն ու հավատը չկորցնի, վստահ լինի, որ ես իր անունը բարձր կպահեմ, մեր ընտանիքն ամուր կպահեմ»։ Նախօրեին՝ հուլիսի 10-ին, լրատվամիջոցները գրեցին, որ Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ հաշտարարները չեն կարողացել հաշտություն հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
