Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել
![]() «Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ երկու ամիս առաջ բռնության դեպք է գրանցվել, որի վերաբերյալ ներկայացվել է հաղորդում և քրվարույթ է իրականացվել, թե ինչ որոշումներ են նախաձեռնվել այս պահին, ձեռնպահ կմնամ տեղեկություն հայտնել»,- այս մասին «24Նյուզ»-ին տեղեկացրել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը: «Նատալյա Ռոտենբերգն այն կինը չէ, որ տարիներով հանդուրժեր բռնությունը, դեպքը տեղի է ունեցել մեկ անգամ, մամուլում տեղեկությունները, թե պարբերաբար բռնության է ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը»,-մեկնաբանեց նա: Փաստաբանը չմանրամասնեց, թե արդյո՞ք Ռոտենբերգը վնասվածքներ ստացել է բռնության հետևանքով, միայն նշեց, որ նախաքննական գաղտնիությունը ցանկանում է պահպանել, բայցի այդ, Ռոտենբերգը չի ցանկանում մեկնաբանություն տալ: Դիտարկմանը, թե արդյոք բռնությու՞նն է հանդիսացել պատճառ ամուսնալուծության համար, փսստաբանը ընդգծեց, որ ապահարզանի համար այլ հիմքեր կան, որոնք նեղ անձնական պատճառներ են և հրապարակման ենթակա չեն: Ճշտող հարցին, թե Տիգրան Արզաքանցյանն արդյոք հարցաքննվե՞լ է, փաստաբանը չմեկնաբանեց»,- գրում է լրատվամիջոցը։ Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
