«Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք». Ժաննա Անդրեասյան
![]() Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ «արդյոք ՀՀ կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն պատասխանատու չի համարում իրեն ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային կրոնական ժառանգության հուշարձանների պահպանության համար» հարցին, նախարար Ժաննա Անդրեասյանն այսպես էր պատասխանել. «Մշակույթի ոլորտի լիազոր մարմինն ու պետական մարմիններն ունեն լիազորությունների հստակ շրջանակ, որն ամրագրված է Սահմանադրութամբ և օրենքներով: Տալիս եք հարց, որի պատասխանն ինձնից լավ գիտեք, կարծում եմ՝ այդ հարցը տալու իմաստ չկա»: Ելույթի ժամանակ անդրադառնալով Անդրեասյանի վերջին ձևակերպմանը՝ Խաչատրյանն ասաց. «Կարծում եմ՝ ընդունում եք, որ այս պաշտոնի համար պիտանի չեք, որովհետև հուշարձանների պահպանության բնագավառում իմ գիտելիքները միջին վիճակագրական հայաստանցու մակարդակի են. հիմա ինչ՝ ընդունում եք, որ ձերն ավելի ցա՞ծր է»: Ժաննա Անդրեասյանն արձագանքեց. «Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք. հիշեք, որ պատգամավոր եք ու խոսում եք ԱԺ ամբիոնից: Հիշեք նաև, որ դուք ՀՀ պատգամավոր եք ու ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ և ՀՀ պետական մարմինները պետք է անեն ամեն ինչ, իրենց տիրույթում գտնվող ՀՀ նշված ոլորտի հարցերը լուծելու համար»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
