«Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին». Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին: «Ուզում եմ առիթն օգտագործել մի կարևոր, իմ կարծիքով, թյուրըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում, և այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում։ Բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգն իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ և ոչ օրինական ուշադրությունը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու և ինչի է հանգեցնելու։ Եվ այս առումով, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում, իհարկե, և՛ ժողովուրդը, և՛ Կառավարությունը մի փոքր անհամբեր են, հակակոռուպցիոն քաղաքականության, Կառավարության և կառավարող մեծամասնության շատ կարևոր սյուներից մեկն է»։ Վարչապետն ընդգծել է նաև արդարադատության վերաբերյալ ժողովրդի մոտ առկա հարցերին պատասխաններ տալու անհրաժեշտությունը։ «Իմ կարծիքով՝ Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են Կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն։ Իսկ այսօր, կներեք, իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից: |

34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
11414:36
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
11113:54
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
12113:48
«Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին»․ ՔԿ
12112:24
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
238Երեկ, 18:06
«Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը»․ ՍԱՏՄ
154Երեկ, 16:18
